ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի աշխատակիցներին մեղադրել են Կոնգոյում սեռական բռնություն իրականացնելու մեջ

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի աշխատակիցներին մեղադրել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնություն իրականացնելու մեջ։ Անկախ հանձնաժողովը լուրջ մեղադրանքներ է առաջադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի և այլ հումանիտար առաքելությունների աշխատակիցների կողմից սեռական շահագործման հետ կապված: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եզրափակիչ զեկույցի համաձայն՝ այդ կազմակերպությունների աշխատակիցները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արևադարձային «էբոլա» հիվանդության դեմ պայքարի ժամանակ տասնյակ մարդկանց սեռական բռնության են ենթարկել։ Հանցագործություններն իրականացվել են 2018 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի հունիսը։

35 էջանոց փաստաթուղթը վերաբերում է ահռելի ծավալների հասնող «սեռական շահագործմանն ու չարաշահումներին»: Հանձնաժողովը զրուցել է 75 զոհերի հետ, որոնցից 63-ը կանայք են, 12-ը՝ տղամարդիկ: Տուժածների խոսքով՝ ԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների աշխատակիցներն աշխատանք են խոստացել սեռական ծառայությունների դիմաց։ Բացի այդ, եղել են նաև բռնաբարության դեպքեր, առնվազն 29 կին հղիացել է։ Կասկածյալները 83ճն են, նրանցից 21-ը՝ ԱՀԿ աշխատակից։

Զոհերի և ենթադրյալ հանցագործների թիվը կարող է ավելի շատ լինել, վերջնական ցուցակը դեռևս կազմված չէ, ասվում է զեկույցում:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրիեսուսը ներողություն է խնդրել կազմակերպության աշխատակիցների կողմից Կոնգոյում սեռական բռնության դեպքերի համար:

Տաթև Ֆռանգյան