Մերկելը շնորհավորել է Շոլցին Բունդեսթագի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցին՝ Բունդեսթագի ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին  հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դաշնային կանցլերը շնորհավորել է Օլաֆ Շոլցին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նշենք, որ Քրիստոնեա-դեմոկրատական ​​կուսակցությունից Շոլցի մրցակից Արմին Լաշեթը չի շնորհավորել սոցիալ-դեմոկրատ գործչին, ինչը ՍԴԿ-ի անդամների քննադատությանն է արժանացել: Միաժամանակ, Շոլցին շնորհավորել է պահպանողական բլոկում Լաշեթի գործընկերը՝ Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Մարկուս Զյոդերը:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններն անցկացվեցին սեպտեմբերի 26-ին: Հիմա արդեն կուսակցությունները բանակցություններ են սկսելու կոալիցիայի հնարավոր ձևավորման շուրջ։

Նախնական տվյալներով՝ խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը կունենան ընտրություններում հաղթած սոցիալ-դեմոկրատները՝ 206 պատգամավոր: ՔԴՄ/ՔՍՄ խմբակցությունը բաղկացած կլինի 196 պատգամավորից, Կանաչները խորհրդարանում կունենան 118 մանդատ, Ազատ դեմոկրատները՝ 92, «Այլընտրանքներ Գերմանիայի համար» խմբակցությունը՝ 83, իսկ Ձախերը՝ 39 պատգամավոր: