«Ես ուսումնասիրել էի ՀՀ-ում ցեմենտի որակը․ ունեմ կասկածներ, որ այդ գործը ինչ-որ աժիոտաժ է առաջացրել ինձ գաղտնալսողների մոտ». Վահագն Վերմիշյան

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի և մյուսների գործի քննությունը։

Հիշեցնենք՝ Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար: Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Վահագն Վերմիշյանը քննիչի կողմից առաջադրված մեղադրանքը զավեշտ որակեց և ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ իրեն ձերբակալելիս ԱԱԾ աշխատակիցների առաջին գործը եղել է՝ իր գրասեղանից հայտնի «ցեմենտի» գործին վերաբերող թղթապանակը վերցնելը։ «Ես ուսումնասիրել էի Հայաստանում մեր ցեմենտի որակը ի համեմատություն Պարսկաստանից ներմուծվող ցեմենտի որակի: Ես ունեմ կասկածներ, որ այդ ցեմենտի գործը ինչ-որ աժիոտաժ է առաջացրել ինձ գաղտնալսողների մոտ»։

Վերմիշյանի խոսքով՝ իրեն ձերբակալելու օրը վստահ է եղել, որ կգնա ԱԱԾ, ապա իրեն արագ ազատ կարձակեն ու կվերադառնա աշխատանքի, քանի որ որևէ հանցանք չի գործել։

«Բերում են մի երիտասարդ քննիչ, որը, ռուսերեն ասեմ, դրա հայերեն բառը չգիտեմ, «յեխիդնի» հայացքով նայում է ինձ՝ ոնց որ ազգի թշնամու, ու սկսում է հարցեր տալ։ Ես ասում եմ, որ բոլոր հարցերին կպատասխանեմ առանց փաստաբանի։ Ինքը ասում է՝ չէ, Դուք ասեք, ես կտպեմ։ Տպում է մի քանի էջ, հարցեր է տալիս մեդալների հետ կապված ու ասում՝ Դուք վերցրե՞լ եք էդ գումարը, ես ասում եմ՝ այո։ Հարցնում է՝ իսկ Թորոսյանին պատվավոր շինարարի կոչում տալու խոսակցություն եղե՞լ է, ասում եմ՝ եղել է։ Թորոսյանին բոլորն են ճանաչում։ Նույնիսկ ամոթ էլ է, որ «Շինարարների միության» առաջին պատվավոր ղեկավարը չունի պատվավոր շինարարի կոչում։ Քննիչը տպում է այդ ամենը, ապա ասում՝ եկեք ընդմիջում անենք, սա ստորագրեք, ես ստորագրում եմ, ու էլ չի շարունակում, որովհետև քննիչը մտնում է Քննչական դեպարտամենտի ղեկավար Աղաջանյանի մոտ, այնտեղից այլայլված վերադառնում է ինձ մոտ։

Հարցնում եմ՝ կարո՞ղ եմ մտնել Աղաջանյանի մոտ, ասում է՝ այո։ Էդ ընթացքում միջանցքում մոտիկ մի մարդ գալիս ասում է՝ քո հերթն էլ հասա՞վ։ Դե գիտեն՝ քաղաքական… քննիչի վերաբերմունքից հասկացա, որ անիմաստ է ինչ-որ բան էս երիտասարդին ասել, ում երկու տարվա մեջ, չգիտես ինչի, լեյտենանտից մայոր են տվել։ Գրություն եմ գրել, որ ես հրաժարվում եմ դրան որևիցե ցուցմունք տալ մի պարզ պատճառով՝ ես չեմ կարող երաշխիք տալ էդ մարդու անվտանգությանը, որովհետև ներվերս չի հերիքում, կարող է մարդ սպանեմ, մի սուր մատիտն էլ է հերիք»,- ասաց Վերմիշյանը։

Ամբաստանյանի ելույթից հետո, դատարանը հայտնեց, որ անհրաժեշտ է լսել գաղտնալսումներն ու դիտել գործով անցնող ապացույց հանդիսացող տեսասկավառակը, սակայն ամբաստանյալներից մեկի վատառողջ լինելու հանգամանքով պայմանավորված՝ նիստը հետաձգվեց։ Քրեական գործի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 7-ին։

 

Ռոզա Վարդանյան