Ադրբեջանում դժգոհել են ԼՂ վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևից՝ այն «հայկական կեղծիք ու զրպարտություն» անվանելով

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Ադրբեջանում դժգոհ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևից։

Մասնավորապես, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ասել է, թե, իբր, «Եվրոպայի խորհրդի հայամետ լոբբին բանաձևում Ադրբեջանի մասին կեղծ տեղեկատվություն է ներառել»։

«Ես ողջունում եմ այդ բանաձևի ընդունումը, քանի որ այն մի շարք հարցեր է ներառում, որոնք արտացոլում են Ադրբեջանի ազգային շահերը։ ԵԽԽՎ-ն ընդունում է նոր իրավիճակը, և մեր առաջարկած փոփոխությունները բանաձևում ընդունվել են։ Սակայն մենք ստիպված դեմ ենք քվեարկել փաստաթղթին, քանի որ հայկական լոբբիի աջակցությամբ, որն ապրում է իր սեփական երևակայությամբ, ներառվել են զրպարտիչ գաղափարներ»,- ասել է Սեիդովը ադրբեջանական Report-ի հետ զրույցում։

Trend-ի հետ զրույցում էլ ԵԽԽՎ բանաձևից բողոքել է ադրբեջանական Մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովը։ Նա նշել է, որ ԵԽԽՎ ներկայացուցիչների նման քայլը «հակասում է միջազգային իրավունքին ու այդ փաստաթուղթը կրկին վկայում է Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառման մասին»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ-ն աշնանային և եզրափակիչ նստաշրջանի շրջանակում ընդունել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև, որին դեմ էին քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները։

Էմմա Չոբանյան