ԱՄՆ-ն զգուշացնում է Թուրքիային՝ ռուսական S-400 համակարգերի նոր խմբաքանակի գնումը նոր պատժամիջոցների կհանգեցնի

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանից S-400 համակարգերի երկրորդ խմբաքանակը գնելու հայտարարության ֆոնին Վաշինգտոնը զգուշացրել է, որ նման քայլը նոր պատժամիջոցների կհանգեցնի ՆԱՏՕ-ի դաշնակցի դեմ։

«Մենք շարունակում ենք պարզաբանել Թուրքիային, որ Ռուսաստանից ցանկացած նոր նշանակալի զենքի գնումը կհանգեցնի CAATSA նոր պատժամիջոցների կիրառմանը՝ նրանցից զատ, որ արդեն կիրառվել են 2020 թվականի դեկտեմբերին»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը Հունաստանի պետական ERT հեռուստաընկերությանը, գրում է «Ահվալ»-ը։

«Մենք Թուրքիային ամեն մակարդակում և հնարավորության դեպքում կոչ ենք անում՝ չպահել S-400 համակարգերը և ձեռնպահ մնալ Ռուսաստանից ցանկացած այլ լրացուցիչ սպառազինություն գնելուց»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Վաշինգտոնում նշում են, որ S-400 համակարգերը վտանգ են ներկայացնում F-35 կործանիչների և ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի համար։

Հիշեցնենք՝ ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում Էրդողանը հայտնել էր, որ մտադիր չէ չեղարկել Թուրքիայի կողմից ռուսական S-400-երի գնման երկրորդ պատվերը։

«Ապագայում ոչ ոք չի կարող միջամտել, թե մենք ինչ տեսակի պաշտպանական համակարգ կարող ենք ձեռք բերել, որ երկրից և ինչ մակարդակի։ Ոչ ոք չի կարող դրանում միջամտել, միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել»,- ասել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան