Ալիևը կրկին հայտարարել է, թե «ԼՂ հակամարտություն ու տարածքային միավոր գոյություն չունի» և սպառնացել Հայաստանին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, Ադրբեջանի տարածքում էլ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի։

«Մենք հակամարտությունը կարգավորել ենք ռազմաքաղաքական ճանապարհով, պատերազմը մնացել է անցյալում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ևս մնացել է անցյալում։ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր Ադրբեջանի տարածքում գոյություն չունի»,- հայտարարել է Ալիևը Ադրբեջանի ժողովրդին հղած ուղերձում, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
«Եթե ինչ-որ մեկն ուզում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով մահացածին, ապա դա թող անի իր սեփական տարածքում։ Թող իր սեփական տարածքում ստեղծի հանրապետություն, միավոր, հանրույթ։ Մենք այն կճանաչենք, բայց՝ ոչ մեր տարածքում»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե, իբր, «Ղարաբաղյան հարցը գտել է իր լուծումը և յուրաքանչյուրը պետք է դրա հետ հաշվի նստի»։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահն Արցախի դեմ սանձազերծած պատերազմից մեկ տարի անց կրկին սպառնացել է Հայաստանին ու հայ ժողովրդին․ «Ես արդեն ասել եմ, այսօր էլ ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ եթե մենք տեսնենք, որ հայկական «ֆաշիզմը» գլուխ է բարձրացնում, եթե տեսնենք, որ մեր ժողովրդի ու պետության համար վտանգի նոր աղբյուր է հայտնվում, ապա առանց տատանվելու ևս մեկ անգամ կկոտրենք «հայկական ֆաշիզմի գլուխը»»։

Էմմա Չոբանյան