Պարոն Լավրովը տեղյա՞կ չէ, թե ինչպես են նոյեմբերի 9-ից հետո գերի ընկել մեր տղաները. Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.05.2024 | 11:38
Այսօր Կրեմլում տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունը
07.05.2024 | 11:35
Օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ Բագրատ սրբազանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 11:31
Խոյ համայնքի Ամբերդ բնակավայրում շչակ է գործարկվելու
07.05.2024 | 11:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 7-ի դրությամբ
07.05.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
07.05.2024 | 10:54
Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
07.05.2024 | 10:52
Շանթ Սարգսյանը Dubai Open-ի շախմատային մրցաշարի առաջատարներին զիջում է կես միավորով
07.05.2024 | 10:45
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
07.05.2024 | 10:33
Նավթի գները նվազել են
07.05.2024 | 10:11
Հրդեհ Դեղատան փողոցում
07.05.2024 | 09:51
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
07.05.2024 | 09:32
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել
06.05.2024 | 23:35
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
06.05.2024 | 23:23
Ամենաարդյունավետ թիմերը թոփ լիգաներում
06.05.2024 | 23:11
Թուրքիայում մայիսի 1-ի ցույցերի համար դատարանը 38 մարդու է կալանավորել
Բոլորը

Արցախի հարցով բանակցությունների վերսկսումը Հայաստանի համար մնում է բացարձակ հրամայական ու առաջնահերթություն։ Այս մասին ՄԱՀՀԻ-ի «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով ֆորումի ժամանակ նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Առանց Ադբեջանի վրա միջազգային ճնշման, առանց Ալիևի ռեժիմին իրատեսության դաշտ վերադարձնելու, այդ խոսակցությունները՝ բանակցությունների վերականգնման մասին, կմնան որպես խոսակցություն։ Նամանավանդ, որ տեսնում ենք մի քիչ տարբեր մոտեցումներ, Մոսկվան չի մերժում այդ հնարավորությունը, բայց ասում է՝ եկեք անորոշ ապագայում այդ հարցին անդրադառնանք, հիմա կենտրոնանանք նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման վրա։ Շատ լավ, կենտրոնանանք։ Եվ ի՞նչ, գերիների հարցը չի լուծվում, բայց պարոն Լավրովն առանց կարմրելու և ամաչելու ասում է՝ գերիները նոյեմբերի 10-ից հետո են եղել։ Իսկ ինչպե՞ս են ամսի 10-ից հետո գերիները դարձել գերի, պարոն Լավրովը «տեղեկացված չէ» կամ չի հասկանում։

Ինչ վերաբերում է ճանապարհների բացմանը, մենք տեսնում ենք, որ այդ ճանապարհների բացումը վերածվում է միջանցքի մասին խոսակցության… Սրանք շատ վտանգավոր խոսակցություններ են, և նոյեմբերի 9-ի զինադադար հանդիսացող հայտարարության երաշխավոր Ռուսաստանը կամ չի ցանկանում, կամ չի կարողանում այս խոսակցությունների դեմն առնել»,- ասաց Մեհրաբյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՀՀ-ն պետք է դիվերսիֆիկացնի իր քաղաքականությունը, և դա օրվա հրամայական է։

Մանրամասները՝ տեսանյութում: