Տեղի է ունեցել COVID-19 ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրները թեմայով երկօրյա սեմինար-քննարկում

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի համատեղ ջանքերով տեղի է ունեցել COVID-19 ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրները թեմայով երկօրյա սեմինար-քննարկում: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Պանելային քննարկմանը մասնակցել են առողջապահության նախարարության բժիշկ-համաճարակաբաններ, անկախ փորձագետներ, ոլորտի, ինչպես նաև զանգվածային մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը:

COVID-19-ի ապատեղեկատվության դեմ հակազդելու հիմնական մարտահրավերներին են ադրադարձել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը, Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը խոսել է պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ միֆերից, պարզաբանել դրանով պայմանավորված հաճախ հնչող հարցերը: ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն անդրադարձել է պարտադիր պատվաստումների նոր կանոնակարգերին, կրկնավարակին:

Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը ներկայացրել է ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում միջազգային փորձը, դրա հետ կապված պատճառահետևանքային խնդիրներն ու գիտահետազոտական նոր մոտեցումները:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցուպատասխանների միջոցով բարձրացրել են պատվաստումների վերաբերյալ իրենց հուզող մի շարք հարցեր, փորձագետների հետ քննարկել պատվաստանյութերի ընտրության, անվտանգության և դրանց արդյունավետության խնդիրները: