ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների բարձր դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել զարգացնելու և ամրապնդելու տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Առանձնահատուկ ընդգծվել են երկու կառավարությունների միջև համագործակցության առաջնահերթությունները` ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման վերաբերյալ, և հավելել, որ հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ տարածաշրջանում դեէսկալացիայի ուղղությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը մեկ անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ՝ նշելով, որ այն կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման պայքարի գործում: