Մեկնարկում է Հյուսիս–Հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման փուլը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Կառավարությունը մեկնարկում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց գործադրի հերթական նիստում։ Այդ որոշմամբ կառավարությունը սահմանեց այս ճանապարհահատվածի առաջնահերթությունը ընդհանուր ծրագրի այլ հատվածների շինարարության նկատմամբ։

Որոշման նախագիծը ներկայացնող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչև Իրանի սահման անվտանգ, ապահով ու արագընթաց ճանապարհ ունենալու անհրաժեշտությամբ։

«Նախագծով նախատեսվում է իրականացնել 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհ, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ մի քանի կամուրջներով ու 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներով` ելնելով մեր երկրի լանդշաֆտի առանձնահատկություններից։ Նշեմ, որ ամենաերկար թունելը Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ»,- Տերտերյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար կառավարությունը հայտարարելու է միջազգային մրցույթ։

«Սա նոր որակ կբերի մեր տնտեսությանը, մեր հաղորդակցությանը` ԻԻՀ հետ մեր տնտեսական կապերի ամրապնդմանը։ Դա որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծերի շրջանակներում։ Եթե հարցը դիտարկենք ավելի լայն համատեքստում` տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացման շրջանակներում, ապա այս ծրագիրը բոլորովին այլ մասշտաբ ու նշանակություն է ունենում»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: