Red Wings ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Կրասնոդարից, Դոնի Ռոստովից և Սամարայից

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Red Wings ավիաընկերությունը հոկտեմբերից սկսում է չվերթներ իրականացնել նաև Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով, Կրասնոդար-Երևան-Կրասնոդար և Սամարա-Երևան-Սամարա երթուղիներով. տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:

Դոնի Ռոստով-Երևան-Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:

Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:

Սամարա-Երևան-Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին:

«Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է  հաղորդագրության մեջ: