Խոշտանգման քրեականացումից ի վեր խոշտանգման հոդվածով որևէ մեղադրական դատավճիռ չի կայացվել

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Այս տարի արդեն երկրորդ անգամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մասնակցությամբ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խումբը հրապարակել է ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների խոշտանգումների արգելքի համաթիվը. տեղեկացնում են ՀՔԱՎ-ից:

Հայաստանը, ըստ համաթվի, 2020 թ․-ի տվյալներով բարելավել էր դիրքերը 2019-ի նկատմամբ և 8 երկրների շարքում 3-րդն է։

Նշենք, որ այս համաթվի հիմքում հստակ չափանիշներ են ընկած, այդ թվում՝ տեղեկատվություն տրամադրելու հարցում պետական կառույցների պատրաստակամությունն ու քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցության հակված լինելը, որոշ թվական տվյալներ, ՀՔԾ քննիչների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև խոշտանգումների դեպքերով քննված քրեական գործերն ու դրանց արդյունքները։

Չնայած Հայաստանի Հանրապետությունն այս սանդղակում նույնիսկ առաջընթաց ունի, բայց պետք է արձանագրենք, որ սա խոշտանգումների դեմ պայքարի վիճակի ամբողջական պատկերը ցույց չի տալիս։