Պատերազմից հետո որոշել ենք մեծացնել դիվանագիտական ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում․ Մակունցը՝ ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները խթանելու ցանկության մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Շուրջ մեկ ամիս առաջ ստանձնելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը՝ Լիլիթ Մակունցը մեծ ցանկություն ունի խթանել ու զարգացնել կապերը Երևանի և Վաշինգտոնի միջև:

Al Arabiya English-ի հետ զրույցում Լիլիթ Մակունցը՝ Հայաստանից առաջին կին դեսպանն ԱՄՆ-ում, ներկայացրել է իր նպատակներն ու հավակնությունները՝ որպես իր երկրի նոր դեսպան:

Լրատվականը նշում է, որ Հայաստանը վերջին տարիներին տնտեսական բում էր ապրում, բայց կորոնավիրուսային համաճարակն ու հարևան Ադրբեջանի հետ պատերազմը 2020 թվականին կանգնեցրին այդ աճը։

«Մենք դեռ վերականգնվում ենք պատերազմից թե՛ հոգեպես , և թե՛ տնտեսապես»,- պարբերականին ասել է Մակունցը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը լուծելու լավագույն միջոցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որտեղ համանախագահում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը:

«Համանախագահները շատ դրական են գնահատել խմբի աշխատանքը և լուծման հասնելու անհրաժեշտությունը»,- ասել է նա:

Մակունցը նաև բարձր է գնահատել ԱՄՆ Պետքարտուղարության հայտարությունը ԼՂ հակամարտության ու ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ։

«1994 թվականին, երբ մենք հաղթեցինք, մենք հետ վերադարձրինք բոլոր ռազմագերիներին: Տարօրինակ է, որ նրանք շարունակում են պահել հայ ռազմագերիներին»,- շեշտել է Մակունցը:

Նա հավելել է, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով շատ հայեր տեղահանվել են, և այժմ Հայաստանի կառավարությունն օրենքներ է մշակում՝ ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու նպատակով:

«Մենք միջազգային օգնություն չենք խնդրում այս հարցում, դա հայկական հարց է»,- ասել է Մակունցը և հավելել, որ փոխարենը տնտեսական և անվտանգության հարցում է աջակցություն խնդրում՝ խաղաղության և Ադրբեջանի հետ սահմանազատման տեսքով:

«Հայաստանը հպարտ է իր ժողովրդավարությամբ: Պատերազմից հետո մենք որոշեցինք, որ պետք է մեծացնենք դիվանագիտական ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում: Մեր միակ ցանկությունը խաղաղությունն է: Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա և չենք ծրագրում նման բան»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը:

Տաթև Ֆռանգյան