Արմեն Սարգսյանը Շամոնիում ելույթ է ունեցել «Մտքերի գագաթնաժողովի» եզրափակիչ քննարկմանը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել «Մտքերի գագաթնաժողովի» եզրափակիչ պլենար քննարկմանը, որի ընթացքում մասնակիցներն ամփոփել են եռօրյա քննարկումները, նախանշել առաջիկա անելիքները, տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Օգտագործելով հնարավորությունը՝ նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս մասնակիցներին հրավիրել է այս տարվա հոկտեմբեր 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և մասնավորապես նշել. «Շատ ուրախ կլինեմ մեկ ամսից բոլորիդ հանդիպել Հայաստանում: Դուք չեք տեսնի որևէ տարբերություն, որովհետև Դիլիջանում նույնպես ամեն բան կանաչ է, լեռնային ու գեղեցիկ, և այնտեղ ևս կխոսենք ոչ միայն խնդիրների, այլև՝ դրանց հնարավոր լուծումները գտնելու մասին:

Մենք պետք է ավելի հաճախ հավաքվենք մեկ հարկի տակ, քանի որ հրատապ հարցեր կան, և բոլորս միասին պետք է լուծումներ գտնենք։​
Հույս ունեմ բոլորիդ մեկ ամսից տեսնել Հայաստանում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

«Մտքերի գագաթնաժողով»-ի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայկական կոնյակի երեկո/ներկայացում: Գագաթնաժողովի մասնակիցները ծանոթացել են Հայաստանի և հայկական կոնյակի պատմությանը, համտեսել​ են հայկական կոնյակը: