Եթե երկու տղաներին թուրքերն առևանգել էին, թող այդ մարդիկ կանգնեն ասեն այդ մասին. Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ. ԹԱՐՄԱՑՎԱԾ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

«Պատերազմը չի ավարտվել. քանի թուրքը մեր հարևանն է, պատերազմը չի ավարտվի, ընդհակառակը, մենք պետք է ամեն անգամ պատրաստվենք պատերազմի»-, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Արտաքին ուժերը չեն թողնում, որ մենք համախմբվենք, բոլորը վախենում են հայի համախմբվածությունից»,- ընդգծեց Մելքոնյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ շփումների՝ Մելքոնյանն արձագանքեց. «Չկա հավերժական թշնամի, չկա հավերժական բարեկամ։ Կարան բարեկամներն էլ փոխվեն, կարան թշնամիներն էլ փոխվեն»։

Պատգամավորը խոսելով Գորիս – Կապան ճանապարհին երեկ տեղի ունեցած դեպքի մասին, երբ քաղաքացիներն անհետացել էին՝ շեղվել էին ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերասկողության ներքո, պատգամավորը նշեց. «Եթե երկու հոգի մոլորվում են, ինչ-որ տեղ են անցնում, այս իշխանությո՞ւնն է մեղավոր»:

Հարցին,թե արդյոք վստահ է, որ այդ մարդիկ մոլորվել էին, Մելքոնյանը պատասխանեց. «Այնտեղ չեմ եղել, որ իմանամ՝ այդ մարդիկ գնացին, թե իրենց տարան: Եթե այդ տղաներին թուրքերն էին առևանգել, թող իրենք կանգնեն ասեն այդ մասին»:

«Ասում եք՝ երկու հոգի տարել են, վաղը կասեն՝ երեք հոգի տարան, չորս հոգի տարան, եթե մենք այլընտրանքային ճանապարհ ունենանք, էլ այդտեղից ոչ մեկին չեն տանելու, իրանք կանգնելու են իրենց սահմանի վրա, մենք էլ՝ մեր։ Ես ինչքան գիտեմ՝ մինչև նոյեմբերի վերջ այդ ճանապարհն աշխատելու է»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: