ԱԻ նախարարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Սեպտեմբերի 17-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Նախարարը, մասնավորապես ընդգծել է COVID-19-ի դեմ պայքարի նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը: Քննարկվել է 2020թ. հուլիսից մեկնարկած «Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի» ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք մամուլի ծառայությունը։

Արդյունավետ է գնահատվել նաև ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» PPRD East 3 ծրագիրը, որի շրջանակում 2021թ. սեպտեմբերի 15-ից 16-ը ԱԻՆ-ում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի մասնակցությամբ: Նախարար Փիլոյանը կարևորել է ԵՄ դերը աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործունեության մեջ, ինչպես նաև նորարական գիտատեխնիկական և հետազոտական ծրագրերի աջակցության գործում՝ ինչպիսին «Հորիզոն 2020» ծրագիրն է։

Դեսպան Անդրեա Վիկտորինը ևս բարձր է գնահատել իրականցվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ ԵՄ-ն պատրաստ է զարգացնել համագործակցությունը՝ իր մանդատի շրջանակներում։

Միաժամանակ տիկին դեսպանը մտահոգություն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ դժվար է բանակցություններ սկսել առանց փոխվստահության ամրապնդման։ Այս համատեքստում նա վերահաստատել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը։