Մեզ էլ հաճելի չէ փողոց դուրս գալ. ուզում ենք վերադառնալ Հադրութ. տեղահանված բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Արցախից տեղահանված բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում:

«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց պահանջները։ «Այս շարժումն առաջացել է նրանից, որ մենք իմանալով կառավարության ծրագրի մասին, որ ուզում են մեզ բնակարանով ապահովել, դիմեցինք, որ բնակարանային ծրագիրն իրականացնելիս մեր կարծիքը հաշվի առնել, սակայն և՛ Արցախի, և՛ Հայաստանի կառավարություններ ուղարկված մեր նամակները երկու ամիս անպատասխան թողեցին: Ընտրություններից մեկ ամիս հետո նորից դիմեցինք: Մենք ստացանք պատասխան, սակայն բովանդակությունը ոչ մի կապ չուներ մեր մեր նամակ-խնդրանքի հետ:

Մեզ էլ հաճելի չէ փողոց դուրս գալը, իրենց լռության, պատասխան չտալու պատճառով ենք դուրս գալիս փողոց: Պետք է մեր կարծիքը հաշվի առնեն, կարող է բնակարան չեմ ուզում ես, այգի եմ ուզում կամ ֆերմա, որ աշխատեմ այդ եկամուտով բնակարան ձեռք բերեմ: Ինձ թվում է կառավարություններին հետաքրքրել է շինարարության բիզնեսի պրոցեսում առաջացող փողերը»,- նշեց Հայրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: