ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Աջափնյակում և մարզերում

Լուրեր

08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանպորտային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 16-ին դիտարկել են Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցները։

ՔՏՀԱ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Աջափնյակ վարչական շրջանում մշտադիտարկվել է 35 տրանսպորտային միջոց, որից 4-ի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

Գյումրիում մշտադիտարկվել է թվով 30 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել են թվով 7 տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների բացակայության, ուղևորների ու վարորդների կողմից դիմակներ չկրելու դեպքեր։ Նշված բոլոր խախտումների հիմքով տրվել են պարտադիր կատարման ցուցումներ:

Վանաձոր քաղաքում մշտադիտարկվել է թվով 39 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց, որից 39-ում էլ բացակայել են մանրադրամի համար նախատեսված արկղերը։ 2 տրանսպորտային միջոց երթևեկել է գերծանրաբեռնված, թվով 7 տրանսպորտային միջոցում եղել են առանց դիմակ ուղևորներ, ովքեր իջեցվել են, իսկ 5 տրանսպորտային միջոց նախազգուշացվել է ախտահանիչ հեղուկները թարմացնելու վերաբերյալ։

Հավելենք, որ տեսչական մարմինների կողմից վերահսկողական գործառույթները շարունակվելու են հանրապետության ողջ տարածքում: