Քոչարյանի այցին Մոսկվա հեղաշրջման նոր փորձ է հաջորդելու․ շատ մեծ վտանգ է առկա․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ․

–Պարո՛ն Խզմալյան, ՌԴ-ն երբեք չի թաքցրել Խորհրդային կարգերը վերականգնելու իր հեռահար ծրագրերը։ Դրանց ծառայելու նպատակով են ստեղծված ինտեգրացիոն միավորներ ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ն։ Կարելի է ասել՝ օրերս Բելառուսը կուլ տալու հիմքը դրվեց՝ Պուտինն ու Լուկաշենկոն համաձայնեցրին Միութենական պետության 28 ծրագրեր, որոնք ինստիտուտների, քաղաքականությունների միաձուլումներ են ենթադրում։ Դուք տեսնո՞ւմ եք վտանգ, որ օգտվեն ՀՀ-ի թուլությունից և նման պարտադրանք իջեցնեն։

-Հայաստանի նկատմամբ կիրառվում է նույն մեկուսացումը, ինչ Բելառուսի նկատմամբ։ Հայաստանը մեկուսացված է բառի բուն իմաստով, և մեկուսացված է Արևմուտքի ազդեցությունից, Իրանի հետ հարաբերություններից՝ անգամ այդ չարաբաստիկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, որ դարձել է մեր գլխավոր գլխացավը, դա էլ այդ մեկուսացման գործընթացն է։ ՌԴ-ի կողմից կլանման ճանապարհին մենք կանգնած են հերթում առաջինը, սակայն չպետք է մոռանանք երկրորդ իրավիճակը․ սա ո՛չ միայն դրսի վտանգ է, այլ նաև ներսի վտանգ է, որովհետև Հայաստանում կան բազմաթիվ կառույցներ՝ մի ամբողջ սարդոստայն, որոնք աշխատում են այդ ուղղությամբ։

-Ո՞ր ուղղությամբ են աշխատում այդ «սարդոստայնները»։

-Աշխատում են Ռուսաստանի կողմից Հայաստանի կլանման ուղղությամբ և ես կարծում եմ, որ մենք կանգնած ենք պետական հեղաշրջման փորձի շեմին։ Ես չեմ ասում՝ պետական հեղաշրջման շեմին, բայց փորձը լինելու է շատ մոտ ապագայում, որովհետև այդ փորձը տապալվել է ընտրությունների ժամանակ, և հիմա կրկնվելու է այդ փորձը։

-Ինչո՞ւ եք այդ եզրահանգմանը եկել։ Եթե Լուկաշենկոն Միութենական պետության գաղափարին վերջնականորեն եկավ և 28 ծրագիր վավերացրեց ՌԴ-ի հետ՝ ներքաղաքական բավականին սուր լարվածությունից, պատժամիջոցներից հետո, ապա ՀՀ-ում այսօր շիկացած ներքաղաքական դաշտ չկա՝ չենք տեսնում ցույցեր, խժդժություններ Երևանի փողոցներում։

-Կտեսնենք ցույցեր։ Մենք տեսել ենք ցույցեր՝ այդ «17» կոչված ակնթարթները փակել էին Բաղրամյան պողոտան, և լսում ենք, որ դա շուտով կկրկնվի։ Եթե այդ խնդիրը կարծես թե փարատվեց ընտրություններով, հիմա Փաշինյանը թուլացած է աննախադեպ, և հետևողական աշխատանք է տարվում ՌԴ-ի կողմից՝ Ադրբեջանի և Թուրքիայի օգնությամբ Հայաստանում քաոս ստեղծելու, իշխանության հանդեպ բացարձակապես «զզվանք» ստեղծելու աշխատանքը ստացվում է օրեցօր, ինչը մենք դա տեսնում ենք։ Այս առումով՝ Փաշինյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի վիճակում՝ նրան չէին վստահում ՌԴ-ում, հիմա ավելի քիչ են գնալով վստահում Արևմուտքում և քչերն են վստահում ՀՀ-ում։ Մեկ տարի առաջ դա այդքան չէր։

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկությունը հաստատել է երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողը․ «Սիրով ընդունել ենք հրավերը, և Ռոբերտ Քոչարյանը պլանավորում է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»,– ասել է նա։ Ի՞նչ թեմաներ կքննարկեն Քոչարյանն ու ռուսները, ո՞րն է այցի իրական նպատակը։

-Պուտինը, կանչելով Քոչարյանին, ՌԴ իշխող կուսակցության համագումարին․․․ դա ցուցադրական մարտահրավեր է, ՌԴ իշխող կուսակցությունը կանչում է ոչ թե ՀՀ իշխող կուսակցությանը, այլ՝ ՀՀ-ի՝ երկրորդ ընդդիմադիր կուսակցությանը, որը տեխնիկապես կարող է գրավել առաջինի տեղը։ Պուտինը հրավիրում է Քոչարյանին, նա ուզում է գործ ունենալ իրեն հարմար, հավատարիմ և իրեն միանգամայն հասկանալի ուժի հետ։

-Ի՞նչ է հաջորդելու Քոչարյանի այցին Մոսկվա։

-Հաջորդելու է հեղաշրջման նոր փորձ։ Մենք տեսնում ենք, որ այս խորհրդարանն այլևս կենսունակ չէ՝ ես դա առաջին օրվանից եմ ասել։ Այստեղ շատ մեծ վտանգ է և պետք է ոսկերչական ճշգրտությամբ վարվել։ Ինչո՞ւ, որովհետև տապալելով հենց հիմա Փաշինյանի իշխանությանը, Հայաստանի հասարակությունը պետք է հստակ գիտակցի, որ տեխնիկապես ստանալու ենք տրանսֆորմացում՝ առաջին ուժին փոխարինելու է երկրորդը, երրորդը, չորրորդ ուժերով։ Մնում է միայն միայն հիշել, թե ովքեր են այդ ուժերը և կհասկանանք՝ ինչ ճանապարհով է Մոսկվան գնալու հիմա։ Չի բացառվում նաև ուժային միջամտություն՝ Ադրբեջանը միշտ պատրաստ է դրան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան