Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը սխալներ թույլ չտա․ Թուրքիայի ՊՆ-ն կրկին սպառնացել է Հայաստանին

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին սպառնացել է Հայաստանին․ թուրք-ադրբեջանական TurAz Şahini -2021 համատեղ զորավարժությունների շրջանակներում ճեպազրույցի ընթացքում Աքարն ասել է․ «Ցանկանում ենք, որ Հայաստանը պահպանի հրադադարի ռեժիմն ու սխալներ չգործի, որ հրադադարը լինի կայուն»։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ կարևոր է՝ Հայաստանը ընդունի իրեն առաջարկվող խաղաղությունը։

«Սակայն կոնկրետ պատասխան, ցավոք, դեռ չկա։ Մեր նպատակը կայանում է նրանում, որ կողմերն ապրեն խաղաղության, զարգացման ու անվտանգության պայմաններում»,-ասել է Հուլուսի Աքարը։

Բացի այդ, նա նաև նշել է, որ Ադրբեջանի հետ անցկացվող հաջող զորավարժությունները վախեցնում են թշնամիներին, սակայն միաժամանակ ոգևորում ընկերներին ու եղբայրներին։

«Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքները մենք համարում ենք սպառնալիք մեր հասցեին»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Էմմա Չոբանյան