Խաղողի մթերման նվազագույն գինը կբարձրանա․ Պապիկյանը հանդիպել է խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում խաղող մթերող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մթերման ընթացքում առաջացած խնդիրների քննարկման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Ոստան գինու գործարան», «Հայասի Գրուպ», «Արտաշատ Վինկոն», «Իջևանի գինու գործարան» և «ՄԱՊ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է խաղողի մթերման գնի շուրջ առաջացած խնդիրը: Որպես քննարկման արդյունք՝ ներկա գտնվող կազմակերպությունները համաձայնել են բարձրացնել տեխնիկական սորտի խաղողի մթերման նվազագույն գինը՝ գործող 115 ՀՀ դրամի փոխարեն սահմանելով 130 ՀՀ դրամ։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ մթերման կայաններում իրականացվել են կշեռքների և շաքարաչափերի ստուգաչափման աշխատանքներ՝ նշելով, որ այդ հարցը լինելու է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

Փոխվարչապետը վերահաստատել է խաղողի արժեշղթայի ռազմավարական նշանակությունը և խաղող մթերող կազմակերպություններին առաջարկել է մթերման սեզոնն ամփոփելուց հետո պարբերաբար կազմակերպել նմանատիպ քննարկումներ՝ ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով։