Դեռևս որևէ բանակցություն չի ընթանում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման շուրջ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Հայաստանի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ որևէ բանակցություն չի ընթանում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի թեմայով: ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մեր մասնագետներն իքս պահից կմիանան, կձևակերպվի կոնկրետ առաջարկ, այդ առաջարկները կքննարկվեն։ Դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ, այդ քննարկումների ընթացքում կարվի առավելագույնը, որ Արցախի ժողովրդի և ՀՀ շահերը առավելագույնս պահպանվեն», – նշեց վարչապետը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։

Պատգամավորի խոսքով՝ արցախցիների մոտ մտավախություն կա, որ նոր երթուղին շրջանցելու է ոչ միայն Քաշաթաղի շրջանի Բերձոր, Սուս և Աղավնո համայնքները, այլ` Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող, Կանաչ թալա, Լիսագոր, Տասը վերստ գյուղերը։

Աբրահամյանը վարչապետից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է երաշխավորել, որ չի հաստատվի Հայաստանն Արցախին կապող այնպիսի երթուղի, որի դեպքում նշված համայնքները ավտոմատ կերպով կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ թեկուզ անկլավի կարգավիճակով։

«Արցախի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի Ձեր նշնած սցենարները տեղի չունենան», – ասաց Նիկոլ Փաշինյանը: