Ռուստամ Բադասյանը Լատվիայից ժամանած պատվիրակության հետ քննարկել է հարկային և մաքսային իրավախախտումների դեմ համատեղ պայքարի ծրագրեր

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ՀՀ-ում երկօրյա աշխատանքային այցով գտնվող Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության հարկային և մաքսային ոստիկանության պատվիրակության հետ. տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ռուստամ Բադասյանը կարևորել է երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազան, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության կառավարությունների միջև մաքսային հարցերում փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան, որոնք ստեղծում են բարենպաստ պայմաններ երկու երկրների լիազոր պետական մարմինների միջև փոխգործակցության ծավալման համար:

Պատվիրակության անդամները, կարևորելով միջազգային երկկողմ և բազմակողմ գործակցությունը, ներկայացրել են համագործակցության շնորհիվ կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հաջողված օրինակներ:

Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության հարկային և մաքսային ոստիկանության պատվիրակության անդամները կիսվել են նաև այցի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության ու տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններում աշխատանքային հանդիպումների տպավորություններով, որի ընթացքում տեղի է ունեցել փորձի արդյունավետ փոխանակում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու կառույցների միջև համագործակցության խորացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ: