Մեղրաձոր խոշորացված համայնքում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ
Տնտեսություն
15.09.2021 | 10:13Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով Մեղրաձոր խոշորացված համայնքում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ. տեղեկացնում են Կոտայիք մարզպետարանից:
Արդեն իսկ ասֆալտապատվել է Փյունիկ բնակավայրի շուրջ 350 մ երկարությամբ ճանապարհահատված:
Ընթացքի մեջ է Մեղրաձոր, Մարմարիկ, Աղավնաձոր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատումը:
Աշխատանքներն իրականացվում են չորս առանձին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով: