Դատական համակարգում առաջին խնդիրը ծանրաբեռնվածությունն է․ դատավորի թեկնածու Լիանա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Լիանա Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ դատական համակարգում առկա խնդիրներին:

«Դատական համակարգում համար մեկ խնդիրը դատարանների ծանրաբեռնվածությունն է՝ դրանից բխող մի շարք ածանցյալ բացասական հետևանքներով: Առաջինը ողջամիտ ժամկետում գործերի քննության իրավունքի խախտումն է: Ցավոք, այսօր մենք ունենք ՄԻԵԴ-ի վճիռ ընդդեմ ՀՀ-ի, որով արձանագրվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում՝ հենց ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման հիմքով»,- ասաց Հակոբյանը:

Թեկնածուի դիտարկմամբ՝ դատարանների ծանրաբեռնվածությունը բացասական ազդեցություն է ունենում դատարանների աշխատանքի, դատական ակտերի որակի վրա:

«Անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի քայլեր, ներդնել որոշակի մեխանիզմներ, որոնք կմեղմեն դատարանների ծանրաբեռնվածությունը՝ այդ թվում ավելացնելով դատարանների թվաքանակը: Մասնավորապես, վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը մեղմելու միջոց կարող է հանդիսանալ վարչական կարգով բողոքարկումը՝ որպես վարչական դատարան դիմելու պարտադիր պայման»,- ասաց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: