Մեկնարկել է «Երևան, իմ սեր» հիմնադրամի՝ զինհաշմանդամներին մասնագիտական նոր հմտություններ փոխանցելու ծրագրի երկրորդ փուլը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

«Երևան, իմ սեր» հիմնադրամը շարունակում է զինվորական ծառայության ընթացքում վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար տարբեր ծրագրերի իրականացումը` նրանց նոր մասնագիտական հմտություններ փոխանցելու նպատակով:

Հանրապետության նախագահ, «Երևան, իմ սեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակում հիմնադրամը 2019 թվականից լուսանկարահանման, տեսանկարահանման և մոնտաժի դասընթացներ է իրականացնում զինհաշմանդամների համար: Դասընթացների առաջին փուլի մասնակից 8 զինծառայողներից Տիգրան Սարգսյանը ծրագրի ավարտից հետո որպես լուսանկարիչ աշխատանքի էր անցել հենց «Երևան, իմ սեր» հիմնադրամում:

Այս պահին ընթացքի մեջ է դասընթացների ծրագրի երկրորդ փուլը, որում ներգրավված են նաև 44-օրյա պատերազմի մասնակից 5 երիտասարդներ: Օգոստոսին մեկնարկած դասընթացը շարունակվելու է երեք ամիս և ամփոփվելու է մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսով։

Նախաձեռնելով «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը՝ Հանրապետության նախագահ Սարգսյանը կարևորել էր հայրենիքի համար կյանքն ու առողջությունը վտանգած երիտասարդներին նոր հմտությունների փոխանցումն ու նրանց համար աշխատանքային հնարավորությունների ստեղծումը՝ համարելով, որ աշխատանքը նրանց կյանքի բնականոն հուն վերադարձնելու լավագույն ճանապարհն է: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հենց այդ նպատակին: