ՀՀԿ-ից մինչև «Հայրաքաղաք»․ որ քաղաքական ուժերն են հոկտեմբերի 17-ին պայքարելու ՏԻՄ ընտրություններում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվեն Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում ավագանի և քաղաքապետ կընտրեն համամասնական ընտրակարգով , իսկ Արագածոտն, Արմավիր, Լոռի մարզերի համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։  Երեկ՝ սեպտեմբերի 12-ին ժամը 18։00-ին լրացավ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելու վերջնաժամկետը։  

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը կատակում է՝ ընտրական գործընթացում չենք ձանձրանա․

«Աշունը բավականին հետաքրքիր է լինելու Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առումով»։

Այս անգամ ինքնակամ ընտրապայքարին չեն մասնակցելու «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։

Այսպիսով՝ հոկտեմբերի 17-ին  Գյումրիում ընտրապայքարի դուրս կգան հետևյալ 10 քաղաքական ուժերը՝  «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» նորաստեղծ դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Կոմունիստական» կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, «Հայրաքաղաք» դաշինքը, «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Թասիբով» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։  

Ամենամեծ ընտրազանգված ունեցող Գյումրիում այս տարի քվերակության իրավունք ունի 123 115 քաղաքացի։ Շիրակի մարզի Գյումրու ավագանու ընտրությանը մասնակցության հայտ  ներկայացրած առաջին ուժը նորաստեղծ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն է։ Թեև քաղաքական ուժի հիմնադիրը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդի Միսակ Բալասանյանն է, սակայն ոչ նա, ոչ էլ հայրն ընդգրկված չեն թեկնածուների ցուցակում։ 

«Քաղաքացիական պայմանագրից» համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն 33 տարեկան է, մասնագիտությամբ բժիշկ, մարզպետ նշանակվել էր այս տարվա հունվարին։ 

Գյումրիի համայնքապետի թեկնածուներից է նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը գլխավորում է «Ժառանգություն» և «Ռամկավար ազատական» կուսակցությունների կազմած Հայրաքաղաք դաշինքի ցուցակը։ Բարսեղյանը շուրջ 9 տարի է, ինչ Գյումրու ավագանու անդամ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան