Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
13.09.2021 | 17:55ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»: