Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու հանձնաժողովի 8-րդ նիստին, և հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպումը երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարային ուղղությունների բացահայտման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ Կառավարությունը պատրաստ է աշխատել Ուկրաինայի գործընկերների հետ:

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ներկայացուցչական մեծ պատվիրակության ուղեկցությամբ: Մարինա Լազեբնան փոխվարչապետին ներկայացրել է միջկառավարական նիստի օրակարգում ներառված հիմնական հարցերը՝ ընդգծելով, որ նիստի արդյունքում արված աշխատանքի շնորհիվ կբարելավվի երկկողմ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նաև կարևորել է բիզնես շրջանակների միջև շփումների ակտիվացումը և ուկրաինական բիզնեսին հայկական շուկայի առավելությունների ներկայացումը:

Անդրադարձ է կատարվել սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող քաղաքականության առանձնահատկություններին և կարևորվել նաև այս ոլորտում փորձի փոխանակումը:

Հանդիպման ավարտին փոխվարչապետն արդյունավետ աշխատանքային քննարկումներ է մաղթել միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: