Վերամբարձ կռունկի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ 65-ամյա տղամարդու է վրաերթի ենթարկել

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 39-ամյա բնակիչը, վարելով «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկ բեռնատար ավտոմեքենան, ուղևորվել է Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատված, որտեղ կայանված է եղել 38-ամյա տղամարդուն պատկանող «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան. հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

39-ամյա տղամարդը վերամբարձ կռունկ ավտոմեքենայով փորձել է հետընթաց կատարել և մոտենալ «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին, որպեսզի կարողանա բեռնատարում գտնվող «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան իջեցնել և կայանել այդ հատվածում: Սակայն այդ ընթացքում «Իվեկո» բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ Արարատի մարզի 65-ամյա բնակիչը, անսպասելի հայտնվել է կայանված բեռնատար և հետընթաց կատարող վերամբարձ կռունկ ավտոմեքենաների միջև, որի ժամանակ էլ վերամբարձ կռունկ ավտոմեքենայի վարորդը, չնկատելով վերջինիս՝ վրաերթի է ենթարկել: 65-ամյա տղամարդը, մնալով բեռնատար ավտոմեքենաների միջնամասում, ստացել է մարմնական վնասվածքներ և ժամը 08:10-ին տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: