Ղազախստանի խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելել են Արցախի գրավյալ Շուշի քաղաք

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Ադրբեջանում գտնվող Ղազախստանի Մեջլիսի պատվիրակությունը խորհրդարանի միջազգային կապերի, պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Այգուլ Կուսպանի գլխավորությամբ նախօրեին այցելել է Արցախի գրավյալ՝ Շուշի ու Վարանդա քաղաքներ։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ղազախական պատվիրակությանն ուղեկցել են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահը, Ադրբեջան-Ղազախստան միջխորհրդարանական աշխատանքային խմբի ղեկավար Ադիլ Ալիևն ու միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը։

Ղազախական պատվիրակության անդամներն այցելել են հայկական Շուշիի պատմամշակութային վայրեր։ Վարանդայում էլ նրանք այցելել են նոր կառուցվող օդանավակայան, ինչպես նաև ծանոթացել նոր ենթակայանի աշխատանքին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար Արցախի գրավյալ քաղաքներ ու հատկապես Շուշի, տարբեր երկրների պաշտոնյաների քարոզչական ուղևորություններ են կազմակերպում։

Ավելի վաղ Ադրբեջանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններն էին այցելել Շուշի, որին արձագանքել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն։ Հայաստանի արտաքին գերատեսչություն էին հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Դեսպաններին փոխանցվել էին նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր։

Պաշտոնական Երևանը ղազախական պատվիրակության Շուշի այցին դեռևս չի արձագանքել։ Ի դեպ, սեպտեմբերի 11-ին էլ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին։

Էմմա Չոբանյան