Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենը (նստավայրը՝ Մոսկվա). տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-բելգիական հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:

Նշելով, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ դեսպան Միխիլսենն ասել է, որ նման տարեդարձները լավ առիթ են՝ գնահատելու անցած ճանապարհն ու կատարված աշխատանքները, հստակեցնելու ապագայի անելիքները:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և ընդլայնվելու լավ հնարավորություններ։

Հայաստանի նախագահը և Բելգիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, մասնավորապես տնտեսական համագործակցությունը բարելավելու, առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու հեռանկարներին։ Ընդգծվել է փոխգործակցության մեծ ներուժը հատկապես գիտության, կրթության, կենսատեխնոլոգիաների ոլորտում:

Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշելով Երևանի և Բրյուսելի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը: