Բաքուն հակադարձել է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, ու այն «անընդունելի» որակել

Լուրեր

17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ՝ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հայտարարությանը, ու այն որակել է «անընդունելի»։

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունների օրակարգում»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարությունից  հայտարարել են, որ «ԱՄՆ դեսպանի նման հայտարարություններն անընդունելի են»։

«Հակամարտությունը մնացել է հետևում, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու երկրի նախագահի հրամանով ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի ու Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այդ տարածքները Ադրբեջանի անբաժան մասն են, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող», – ասել է Աբդուլաևան:

Ըստ Լեյլա Աբդուլլաևայի՝ «եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հնարավորություն է ստեղծվել հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, իսկ ԱՄՆ ներկայացուցիչը հանդես է գալիս հայտարարությամբ, որը ծառայում է իրավիճակի սրմանը և մյուս կողմ մոտ անհիմն սպասումներ ստեղծելուն»:

 

Տաթև Ֆռանգյան