Կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր անելիքների վերաբերյալ ունենալ որոշում. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Բոլորը

««Ելք» դաշինքի մաս կազմող երեք կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր անելիքների վերաբերյալ որոշում ունենալ, որը 100 տոկոսով հնարավոր է՝ չհամընկնի գործընկերների հետ»,- այսօր «Ելք» խմբակցությունում մոտ երեք ժամ տևած քննարկումից հետո՝ ասաց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ փողոցային պայքար սկսել-չսկսելու շուրջ դաշինքում առկա տարաձայնություններին:
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ եթե մինչ այժմ դաշինքի ձևաչափով ընթացող քննարկումների պատճառով կուսակցություններն առանձին-առանձին որևէ որոշում չէին կայացնում, ապա այսուհետ դաշինքային ձևաչափով քննարկումները խորընդոտ չեն, որ կուսակցություններն ունենան իրենց որոշումը:
Factor.am-ի հարցին՝ երեք կուսակցությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյա՞լ են որոշում կայացնելու, Փաշինյանն արձագանքեց. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել էր իր ճանապարհային քարտեզը: Էս քննարկումների ընթացքում կուսակցությունները հայտնում են իրենց մոտեցումներն ու պատկերացումները: էդ մոտեցումներում կան նաև տարբերություններ»:
Ըստ Փաշինյանի՝ անգամ իրենց կուսակցությունում գործողությունների վերաբերյալ մի քանի տարբերակ:

Մանրամասները՝ տեսանյութում