Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեք թեկնածուներն էլ հաղթահարել են մրցութային անցողիկ շեմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Կառավարության շենքի դահլիճներից մեկում այսօր կայացավ նոր կազմավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը։ Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմնի ղեկավարի մրցույթին հայտ էր ներկայացրել երեք թեկնածու՝ Հատուկ քննչական ծառայության գործող պետ Սասուն Խաչատրյանը, փաստաբան Գառնիկ Թորոսյանը և Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Դավիթ Մկրտումյանը։ 

Հավակնորդները հարցազրույցի ընթացքում պատասխանեցին մասնագիտական, անձնական որակներին ու բարեվարքությանը վերաբերող  բազմաթիվ հարցերի՝ սկսած հայտարարագրման ներկայացված ունեցվածքից, վերջացրած՝ ընտանիքին, ազգականներին առնչվող։ Թեև հանձնաժողովը մասնակիցներից յուրաքանչյուրի համար նախատեսել էր մեկուկես ժամ, սակայն զգալիորեն երկար տևեց Սասուն Խաչատրյանի հարցազրույցը։

Ավելի քան 7 ժամ ձգված հարցազրույցի փուլի ավարտից հետո 5 հոգուց բաղկացած հանձնաժողովը հրապարակեց մրցույթի արդյունքները, ըստ որի՝ Սասուն Խաչատրյանը հավաքել է ընդհանուր 308 միավոր, որից 118-ը՝ բարեվարքության համար, Դավիթ Մկրտումյանը՝ 257, բարեվարքությունից՝ 121, իսկ Գառնիկ Թորոսյանը ստացել է 202, որից 107-ը՝ բարեվարքությունից։ Փաստացի, երեք թեկնածուներն էլ անցողիկ շեմը հաղթահարել են։

Factor.am-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը պարզաբանեց, որ առաջիկայում մրցույթի մասնակիցներին կներկայացնեն Կառավարությանը, որտեղ գործադիր մարմինը կընտրի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Կառավարությունը ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի նոր՝ միասնական մարմնի ստեղծմանը։ Նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է կենտրոնանա միայն կոռուպցիոն հանցագործությունների քննման ուղղությամբ և որն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։ 

Ռոզա Վարդանյան