Արցախում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք
Արցախում սեպտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել. այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 143 թեստավորում։
2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 հազար 114 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 083-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։