Արմավիրում ջրամատակարարման ցանցը 40 տոկոսով կնորոգվի

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ (ՀՆԾ) կողմից ներդրված միջոցներով Արմավիր քաղաքում մեկնարկել է Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Արմավիրում ջրամատակարարման ցանցը բաժանվելու է 3 հատվածի: Ճնշումային գոտիների ջրամատակարարումն իրականացվելու է խորքային հորերից՝ գոյություն ունեցող ջրամբարների միջոցով: Իսկ նոր բաշխիչ համակարգերի վերջակետը լինելու է հողատարածքի սահմանագծին տեղադրված ջրաչափման հորը:

Շինաշխատանքները ներառելու են խողովակաշարի մատակարարումը, տեղադրումն ու փորձարկումը՝ ներառյալ փականային հորերը, տնային միացումները և այլ բնույթի աշխատանքներ: Ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքների շրջանակում էլ կառուցվելու է կոյուղագիծ, վերանորոգվելու կամ ամբողջությամբ փոխվելու են դիտահորերը:

Ծրագրով նախատեսված է 38.1 կմ բաշխիչ ցանցի կառուցում և 24.5 կմ երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում, 1.5 կմ կոյուղու ցանցի վերանորոգում, 2417 հատ էլ Ջչ/Հ տեղադրում: