Խոստանում ենք մեր հերոսների մայրերին, քույրերին, բոլոր հարազատներին վեր հանել ձեր զավակների հերոսապատումը. ԳԱԱ-ն հյուրընկալել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատներին՝ մայրերին, կանանց, քույրերին, եղբայրներին, երեխաներին: Հանդիպման նախաձեռնողը «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավական ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանն էր. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

«Գիտությունների ազգային ակադեմիայում պատերազմի զոհվածների հարազատների հետ այս հանդիպումը հիմք կդառնա ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որտեղ կլինի համերաշխություն, սեր ու հարգանք: Գիտությունը ուղղորդիչ, շատ մեծ նշանակություն ունեցող կատեգորիա է: Գիտական հանրույթը պետք է հասարակության առողջացման, զարգացման լոկոմոտիվի դեր ստանձնի», – իր ողջույնի խոսքում ասաց Խաչատուր Մարոզյանը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ցավակցությունները հայտնեց պատերազմի զոհվածների հարազատներին և ցավով նշեց, որ պատերազմը խլեց պետության սերուցքը՝ երիտասարդներին: «Մենք մեծ կուրուստ ենք ունեցել, և դա միշտ պետք է պահենք մեր սրտերում: Մենք պետք է փորձենք համախմբվել և հզորանալ հանուն մեր հերոսների, ովքեր իրենց կյանքն են տվել, ովքեր պետք է լինեին կանգնած մեր երկրի հիմքում», – ասաց Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը իր խոսքում ասաց. «Մեզ՝ պատմաբաններիս համար շատ դժվար է այս ամբողջը հանձնել թղթին: Մենք խոստանում ենք մեր հերոսների մայրերին, քույրերին, բոլոր հարազատներին հնարավորինս վեր հանել ձեր զավակների հերոսապատումը»:

Հանդիպման ժամանակ ներկայացվեցին պատերազմին նվիրված «Հայացք դեպի երկինք» վավերագրական ֆիլմի եզրափակիչ նկարահանումները, իսկ ամբողջական ֆիլմը կցուցադրվի 2021 թ-ի հոկտեմբեր ամսին:

«Ֆիլմի կարևորագույն նպատակներից մեկը երկնքին նայելն է, որպեսզի այն հնարավորությունը, որը տրված է մեզ ի վերուստ, մենք չկորցնենք: Մեր հաղթանակները մեր մեջ են», – ասաց ֆիլմի հեղինակ Խաչատուր Մարոզյանը:

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավական ՀԿ-ի կողմից պատերազմի զոհվածների հարազատներին պատվոգրեր հանձնվեցին: