Հայկական երաժշտությունը մեծ ընդունելության է արժանացել Դուբայի օպերային թատրոնում

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Դուբայի օպերային թատրոնում «InClassica» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում «Պատկերներ ցուցահանդեսից» խորագրով համերգային երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Համերգային ծրագրում հնչել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Դուբայի ունկնդիրը մեծ ջերմությամբ է ընդունել հայ երաժիշտներին։ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը կատարելուց հետո դահլիճը ծափողջույններով մենակատարին և նվագախմբին չէր թողնում հեռանալ բեմից։ Սերգեյ Խաչատրյանը, շարունակելով հայկական թեման, ունկնդրին տեղափոխել է 10-րդ դար՝ ներկայացնելով Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն» տաղը։ Միջնադարյան հայկական տաղի հնչյունները ջութակի մեծ վարպետի ներկայացմամբ գերել են օտարազգի ունկնդրին։

Համերգի երկրորդ մասում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։

Սերգեյ Խաչատրյանը, համերգի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Արամ Խաչատրյանի արվեստի հիմքում հայկական ազգային երաժշտությունն է. «Ես դա զգում եմ, քանի որ մեծացել, դաստիարակվել եմ այդ երաժշտությամբ։ Խաչատրյանի ստեղծագործությունները կատարելիս շատ մոտ ու հարազատ զգացողություն ունեմ։ Ուրախ եմ, որ այս կոնցերտը մենք կարող ենք ներկայացնել տարբեր երկրներում, այժմ նաև՝ Դուբայում։ Հայկական երաժշտությունը կատարելը, աշխարհով մեկ հանրայնացնելը մեր առաքելությունն է»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, խոսելով «InClassica» միջազգային փառատոնի մասին, նշել է, որ այն այսօր ամենամասշտաբային փառատոներից է, և նվագախմբի համար մեծ ձեռքբերում է մասնակցել նմանօրինակ հեղինակավոր փառատոնին, ինչպես նաև «Classic Piano» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլերում նվագել մասնակիցների հետ։ Նա փառատոնին մասնակցությունը միջազգային մեծ հաջողություն է անվանել, քանի որ այդ նախաձեռնության շրջանակում ելույթ են ունենում աշխարհի լավագույն նվագախմբերը։ Եվ բոլորիս համար մեծագույն ձեռքբերում է այդ կոլեկտիվների կողքին տեսնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։

Հիշեցնենք, որ «InClassica» 10-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը»։ Այն անցկացվում է «SAMIT Event Group»-ի հետ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը: