Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի և Սենատի նախագահների հետ

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի երկրորդ օրը` սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյիոյին եւ Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզին:

«Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա համագործակցային հարաբերությունների դինամիկ եւ շարունակական զարգացման շուրջ: Ալեն Սիմոնյանը հատկանշական համարեց 2020 թ. դեկտեմբերի 18-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի եւ դեկտեմբերի 11-ին Բելգիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված Բելգիայի եւ միջազգային հաստատությունների նախաձեռնություններին սատարելու վերաբերյալ» բանաձեւի ընդունումը:

Այս համատեքստում ԱԺ նախագահը հատուկ շեշտեց նաեւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի 2021 թ. մայիսի 27-ին «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ` ի կատարումն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձեւի ընդունման կարեւորությունը:

Բելգիացի գործընկերները հատուկ շեշտեցին` Բելգիան շահագրգռված է, որ Հարավային Կովկասում հաստատվի տեւական խաղաղություն եւ պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանին այն ապահովելու հարցում: Նրանք բարձր գնահատեցին հայ համայնքի դերը Բելգիայի հասարակության մեջ: Կողմերը փաստեցին, որ առկա բարեկամական հենքի վրա մտադիր են զարգացնել եւ խորացնել հայ-բելգիական միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունները` ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների»,- ասված  էհաղորդագրությունում: