Խնամքի ի՞նչ ծառայություններ են տրամադրվում 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամքի ծառայություններ մատուցել ինչպես նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների, այնպես էլ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով. տեղեկացնում են գերատեսչությունից:

Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։

Խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականին դրամաշնորհի տրամադրման պայմանագիր է կնքվել ոլորտում գործող 10 հասարակական կազմակերպության հետ։

Տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունները ներառում են՝

շուրջօրյա խնամք՝ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ հաստատություններում (տուն-ինտերնատներ, խնամքի կենտրոններ),
ցերեկային խնամք՝ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում (ավելի քան 20 կենտրոն),
տնային խնամք՝ տնային պայմաններում սոցիալական սպասարկման ու խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով՝ հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։
ժամանակավոր կացարանի տրամադրում՝ անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի միջոցով՝ Երևան քաղաքում,
կացարանով ապահովում՝ սոցիալական տների միջոցով՝ Երևանում և Մարալիկում (ներառյալ՝ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարան):
Տուն-ինտերնատներում խնամվող անձանց տրամադրվում է խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավական խորհրդատվություն, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ և այլն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, անհրաժեշտ կահույքով, անձնական հիգիենայի պարագաներով և այլն։

Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող տարեց, աշխատանք չունեցող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական ծրագրի հիման վրա։ Ծառայությունը ներառում է կենցաղային սպասարկում, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։

Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում տարեցներին տրամադրվում է սոցիալ-հոգեբանական և վերականգնողական օգնություն, սնունդ, կազմակերպվում է նրանց մշակութային ժամանցը և այլն։

Ժամանակավոր կացարանում և սոցիալական ֆոնդի կացարաններում շահառուններն ապահովվում են կացարանով, կենսական անհրաժեշտության իրերով, ինչպես նաև կազմակերպվում է նրանց բժշկական օգնության ու սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը։

Խնամքի ծառայություններ ստանալու համար տարեցը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բժշկական քարտ։ Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունն ստանալուց հետո քաղաքացին կուղեգրվի համապատասխան կազմակերպություն։