ՀՀ-ն պատրաստ է սահմանազատման և սահմանագծման. ԱԽ քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Լուսակերտում ԱԻՆ-ն այս տարվա ամենամեծ վարժանքն է անցկացնում, որին ներգրավված են փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Ուսումնական վարժանքին ներկա է եղել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. գրում է 1lurer.am-ը:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչով է կարևոր ուսումնական վարժանքը, Գրիգորյանը ասել է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, այսպիսի կարողություններ ստեղծելն արտակարգ իրավիճակների նախարարության կողմից շատ կարևոր է:

«Կարծում եմ՝ այս վարժանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ժամանակի ընթացքում ինչպիսի կարողություններ ենք ձեռք բերել: Հետաքրքիր է, որ անցած տարվա վարժանքներին որոշակի տեխնիկա դեռ չկար, դրոնների տեխնիկան շատ չէր օգտագործվում: Այս առումով շատ գնահատելի է կատարված աշխատանքը»,- նշել է Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է անվտանգային խնդիրներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման:

«Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծենք»,- ասել է Արմեն Գրիգորյանը: