Գյումրին՝ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին․ այսօրվանից սկսվեցին առաջադրումները

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Այսօրվանից Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում  սկսվեցին ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների կամ դաշինքների առաջադրումները։ Հանձնաժողովը նրանց փաստաթղթերը կընդունի 10 օրվա ընթացքում՝ մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 18։00-ն։

Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի խոսքով՝ այս պահի դրությամբ դեռ ոչ մի քաղաքական ուժ չի առաջադրվել։

«Այսօրվա ընթացքում առաջադրվողներ չեն եղել։ Միշտ էլ այդպես է լինում, վերջին օրերին նոր առաջադրումները լինում են»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Առաջադրումների ավարտից հետո 5-օրյա ժամկետում՝ մինչև սեպտեբերի 17-ը, հանձնաժողովը քննարկելու է առանձին թեկնածուների փաթեթը, իսկ ամսի 17-ին  սահմանված է վերջնաժամկետ՝ ավագանու անդամների ցուցակների գրանցման համար։

«Ինչքան շուտ ներկայացնեն փաթեթները, այնքան մեր ժամանակն ավելի երկար կլինի թերությունները շտկելու համար։ Նայում ենք, եթե ինչ-որ թերություններ կան՝ կա՛մ տվյալ  անձը չի կարող առաջադրվել, կա՛մ Գյումրու բնակիչ չէ վերջին վեց ամիսների ընթացքում, հնարավորություն կտանք շտկելու։ Եթե, օրինակ, այսօր ներկայացնեն փաթեթը, մենք էլ չենք սպասի ամիս 12-ին, կարող է՝ թերություն լինի, փոփոխվի, մարդուն կանչենք, ասենք՝ այս մի փաստաթուղթը չես բերել։ Բայց եթե ամսի 12-ին ժամը 18։00-ին ներկայացնեն փաթեթը, մենք էլ ոչինչ չենք կարող անել՝ կա՛մ կհաստատենք, կա՛մ կմերժենք գրանցումը»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 22-ից և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը։ ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին։

Նշենք, որ կուսակցություններից միայն ՀՀԿ-ն է հայտարարել քաղաքապետի իր թեկնածու մասին․ ավագանու ցուցակի առաջին համարը կզբաղեցնի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը։

«Գյումրին կռնա» դաշինքը ևս հայտարարել է ընտրություններին մասնակցության մասին, ավելին՝ արդեն իսկ կարգախոսն է փակցրել Գյումրու կենտրոնական հատվածներում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել։ Շրջանառվող լուրերի մակարդակով հայտնի է, որ ՔՊ-ի թեկնածուն Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։

Արմիկ Մովսիսյան