Ինչո՞ւ է ձգձգվում պրոթեզների հատկացումը, և արդյոք առաջիկայում կլինի՞ հաշմանդամության կարգի ու նպաստների փոփոխություն

Լուրեր

12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է հաշմանդամության գնահատման համակարգը, որի շրջանակներում նախատեսվում է ներդնել հաշմանդամության գնահատման՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման գաղափարախոսության և սկզբունքների վրա հիմնված նոր մոդել։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ի պատասխան Factor.am-ի հարցման։

Ըստ նախարարության՝ այս մոդելի հիմնական նպատակն է՝ կատարել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, այդ գնահատումը կատարել հստակ և օբյեկտիվ չափորոշիչներով, և ըստ այդմ որոշել նրա կարիքին համարժեք ծառայությունը: Մեր հարցին, թե արդյոք վերջին շրջանում հաշմանդամության հաստատման չափորոշիչներում փոփոխություններ կատարվել են, նախարարությունից պատասխանել են, որ նախարարի 2017 թվականի հուլիսի 30-ի որոշման համաձայն՝ հաստատվել են «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող չափորոշիչների կիրարկման՝ հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների և ախտաբանական վիճակների» վերաբերյալ մեթոդական ուղեցույցներ։

«Լրամշակված մեթոդական ուղեցույցով առավել հստակեցվել են հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների և ախտաբանական վիճակների առկայության դեպքում իրականացվող բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ կիրարկվող չափորոշիչները՝ սահմանագծելով «հիվանդ» և «հաշմանդամություն» հասկացությունները»,-ասված է պատասխանում։

Հարցին, թե նախարարությունն ահազանգեր չի՞ ստացել հաշմանդմության կարգի հաստատման կամ վերահաստատման գործընթացում կատարվող կամայական մոտեցումների վերաբերյալ, ինչի մասին ահազանգում են մի շարք քաղաքացիներ, նախարարությունից պատասխանել են․ «2017 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների կողմից կայացված 26.347 փորձաքննական որոշումներից բողոքարկվել է 768-ը, որոնցից փոփոխվել է 10 որոշում, հսկողական կարգով վերափորձաքննվել է 97 հաշմանդամություն ունեցող անձ, փոփոխվել է 57 բժշկասոցիալական փորձաքննական որոշում»։

Մեր ճշտող հարցին՝ արդյոք նախարարությունը ծանո՞թ է մամուլի՝ հաշմանդամներին տրվող պրոթեզների և օրթեզների հատկացման գործընթացի ձգձգման հրապարակումներին, և արդյոք ծառայողական քննություն չե՞ն պատրաստվում իրականացնել՝ պրոթեզների՝ 5 ամսով ուշացման շուրջ ահազանգերի կապակցությամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հստակեցնում են, որ 2016 թվականի դեկտեմբերին, ՀՀ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպվել է հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, այդ թվում նաև սայլակների և լսողական սարքերի մասով գնման ընթացակարգեր՝ 121 չափաբաժնով, որից 71 չափաբաժնի մասով նախարարության և համապատասխան կազմակերպությունների միջև պայմանագրերը կնքվել են, և այդ շրջանակներում մատուցվում են համապատասխան ծառայություններ: «Մնացած՝ 50 չափաբաժնի մասով, գնման ընթացակարգի գնահատման արդյունքները, մինչև անգործության ժամկետ սահմանելը, բողոքարկվել են մրցույթին մասնակցած կազմակերպություններից մեկի, այնուհետև, ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի որոշումից հետո, նաև մյուս մասնակցի կողմից: Մինչ այսօր հարցը քննարկվում է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի, ապա նաև՝ դատական կարգով։ Դատարանը վճիռը կայացրել է մայիսի 6-ին, որն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 6-ին, և ներկայումս աշխատանքներ են տարվում պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման ծառայությունների վիճարկելի չափաբաժինների մասով գնման պայմանագրերը կնքելու գործընթացն սկսելու ուղղությամբ»։

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը, իրենք մշակել և շրջանառության մեջ են դրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ հաշմանդամներին մատուցվող ծառայությունները հրատապության կարգով իրականացնելու համար։ Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, որ ըստ քաղաքացիների ահազանգերի՝ նախարարությունը չի վերահաստատում հաշմանդամություն ունեցող անձանց կարգը կամ էլ ավելի ցածր կարգ է հաստատում, ըստ էության, նախարարությունից ոչ հերքել, ոչ էլ հաստատել են:

«Հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննության արդյունքում՝ նրան հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության այս կամ այն խումբ սահմանելու, ինչպես նաև հաշմանդամ չճանաչելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ-ում գործող հաշմանդամության սահմանման բժշկասոցիալական փորձաքննության վերոնշյալ `ՀՀ կառավարության 13.06.2003թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչներով»,- ասված է պատասխանում։

Խնդրել էինք նաև հստակեցնել՝ արդյոք առաջիկայում կա՞ ծրագիր՝ հաշմանդամության համար նպաստների կրճատման վերաբերյալ: Այս հարցին նախարարությունից բացասական պատասխան են տվել․ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի օբյեկտիվությունն ու թափանցիկությունն ապահովելու, բժշկասոցիալական փորձաքննական որոշումների նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից հաստատվել են 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1318-Ն «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը» և 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին փորձաքննություն անցնող անձանց կողմից իրենց ընտրած բուժող բժիշկներին կամ այլ բժիշկ մասնագետներին որպես ներկայացուցիչ ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 1527-Ն ՀՀ կառավարության որոշումները:

Սակայն, ՀՀ ԲՍՓ գործակալության կողմից 2016 թ. իրականացված 71176 փորձաքննություններից միայն 18-ի, իսկ 2017թ. 5 ամսում իրականացված 24593 փորձաքննություններից՝ 4-ի ընթացքում է ապահովվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը»,- ասված է նախարարության պատասխանում։

Սեդա Ղուկասյան