Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի պատրաստակամության մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը` հաշտարար հայտարարությունների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, օրերս կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից․

«Մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։ Փաշինյանը, թերևս, նկատի էր ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահի՝ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած խոսքը, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին Էրդողանը հայտարարել է ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ Սարաևոյից վերադարձի ճանապարհին։

«Հաջողություններ եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը։ Մեր տարածաշրջանին կառուցողական մոտեցում է անհրաժեշտ։ Նույնիսկ եթե տարաձայնություններ կան, պետք է զարգացնել հարաբերությունները հարևանների հետ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիմա վրա։ Հետևաբար, մենք կարող ենք աստիճանաբար նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այս ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- Թուրքիայի նախագահի խոսքերն է փոխանցում թուրքական NTV-ն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ նրա՝ միայն կայուն խաղաղություն ապահովելուց հետո է հնարավոր զբաղվել տնտեսական զարգացման հարցերով և համագործակցության պայմաններ ստեղծել:

Էրդողանը հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկը՝ ուղղված Հայաստանին խաղաղության համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Պաշտոնական Երևանը, սակայն, մինչ այս անընդունելի է համարել Ալիևի որոշ պայմաններ, ինչպես օրինակ՝ միջանցքի տրամադրումը։ Հայաստանը կողմ է արտահայտվել ճանապարհների ապաշրջափակմանը՝ մաքսային հենակետերի տեղադրման տեսքով, և ոչ՝ սուվերեն միջանցքի տրամադրման Ադրբեջանին։

«Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, ովքեր ցանկանում են օգտագործել այսպիսի պատմական հնարավորությունը»,- այսպիսով՝ Էրդողանը նաև հիշեցրել է տարածաշրջանային համագործակցության իր՝ ավելի վաղ արած «3+3» ֆորմատի առաջարկը․ «Եթե նման հարթակ կազմավորվի, տարածաշրջանը շատ ավելի հանգիստ կդառնա», – ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հայտարարում է, որ անհրաժեշտ է տարածաշրջանում կառուցել երկաթուղիներ, մայրուղիներ, որոնք կմիացնեն երկրները, և այդպիսով, ըստ նրա, բազմաթիվ խնդիրներ կհաղթահարվեն։

«Մենք այդ հարցերը քննարկեցինք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և համաձայնության եկանք: Եվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույնպես: Իրանում նոր նախագահ է հայտնվել, և մենք այդ թեման կքննարկենք նաև նրա հետ», – ասել է Էրդողանը: .