ՆԱՏՕ-ի պաշտոնյան հայտարարել է, որ Քաբուլը կարող է թալիբների ու ԻՊ-ի միջև մարտադաշտի վերածվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Քաբուլը կարող է վերածվել մարտի դաշտի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և «Թալիբան» շարժման միջև, որն Աֆղանստանը վերցրել է իր վերահսկողության տակ։ Messaggero թերթին տված հարցազրույցում նման մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Պակիստանում Իտալիայի նախկին դեսպան Ստեֆանո Պոնտեկորվոն, որը համակարգում է Աֆղանստանից մարդկանց տարհանման քաղաքացիական գործողությունները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նրա կարծիքով՝ Քաբուլի օդանավակայանի ահաբեկչությունները դեռևս էպիզոդիկ բնույթ են կրում։

«Առաջիկայում Քաբուլը կարող է դառնալ մարտադաշտ ԻԼԻՊ-ի և թալիբների միջև»,- ասել է դիվանագետը։

Նա նաև նշել է, որ ներկա փուլում թալիբներն ի վիճակի չեն կանգնեցնել ԻՊ-ին՝ կառավարման որևէ համակարգի բացակայության պատճառով։

«Թալիբերը ցանկանում են վերականգնել այն, բայց ժամանակ կպահանջվի։ Բացի այդ, նրանք չունեն տարածքի ամբողջական ու բացարձակ վերահսկողություն, ինչպես նաև բավարար թվով մարդուժ»,- ասել է իտալացի դիվանագետը։

Էմմա Չոբանյան