Փակելով ճանապարհը՝ Ադրբեջանը հետապնդում է 2 նպատակ․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Դանակահարության դեպքը պատրվակ է՝ անկախ նրանից այդ դեպքը եղել է, թե չի եղել: Եթե պարտվակ են փնտրում, միշտ կարող են գտնել»,- այս մասին «Գորիս-Կապան փակված ճանապարհ. ի՞նչ զարգացումներ սպասել լարվող տարածաշրջանում» առցանց քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Քաղաքագետը հիշեցրեց՝ այդ ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել ոչ նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարությամբ, այդ հայտարարությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին, և ըստ այդ հայտարարության, զորքերը պետք է մնային այն դիրքերում, որտեղ գտնվում էին, իսկ հայկական զորքերն այդ հատվածում 50-100 կիլոմետր առաջ էին գտնվում, նրանք հետ քաշվեցին դեկտեմբերի 17-18-ին՝ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, և այդ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ՀՀ զորքերը պետք է գտնվեին բացառապես խորհրդային սահմաններից ներս։ Իսկ թե ինչո՞ւ է Ադրբեջանը նման քայլեր անում, ըստ քաղաքագետի, այդ ամենը կապ ունի Հայաստանում կառավարության ձևավորման և այդ գործընթացի ավարտի հետ:

«Ադրբեջանն ուղերձներ է հղում, որ պայմանավորվածությունները, որոնք կան, և որոնք վերաբերում են Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհների հատկացմանը՝ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն, արդեն ժամանակն է, որ իրականացվեն, մենք սպասում էինք մինչև հունիսի 20-ը և այլն։ Հիմա Ադրբեջանն ասում է՝ այլևս որևէ հիմք չկա կամ Հայաստանը չի կարող որևէ ռացիոնալ բացատրություն տալ, թե ինչու ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչվել չեն կարող։ Ինձ թվում է՝ իրենք ստուգում են մեր քաղաքական ուժերի և նաև հասարակական արձագանքն այս ամենին, և դատելով արձագանքից, առանձնապես դիմադրություն չկա, ոչ միայն հասարակության, այլև քաղաքականապես ակտիվ բնակչության շրջանում»։

Պողոսյանի դիտարկմամբ՝ մի վտանգավոր բան էլ կա. «Երեկ վարչապետը հայտարարեց,  որ Սյունիքը կտրված չէ Հայաստանից, կա գրունտային ճանապարհ: Դա շատ վտանգավոր հայտարարություն է, և ես մոտավոր պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինի մեր արձագանքը, երբ օրինակ Տիգրանաշենը հանձնենք, որովհետև, եթե այս դեպքում ասում են՝ գրունտային ճանապարհ կա, մյուս դեպքում էլ Երասխը կամ Երևանը Զանգակատանը կապող այլընտրանքային ճանապարհ կա, որը ասֆալտապատ է։ Եթե Սյունիքի դեպքում բացատրություն է տրվում, որ կա գրունտային ճանապարհ, ապա այս դեպքում կա ասֆալտ, ու հասարակությունն էլ նորմալ կընդունի, թե՝ չենք գնա Երևան- Երասխ-Պարույր Սևակ-Տիգրանաշեն -Զանգակատուն ճանապարհով, այլ՝ Արարատ չհասած՝ կթեքվենք Վեդի և այնտեղի ասֆալտապատ ճանապարհով կգնանք Զանգակատուն ու կշարունակենք»։

Մանրամասները՝ տեսանյութում: