Ադրբեջանական կողմը ստեղծված իրավիճակը կապում է նախօրեի դանակահարության հետ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակումը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին: Նա հույս ունի, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի:

«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները պետք է, իհարկե, զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը` խաղաղության օրակարգը պետք է զարգացնենք և առաջ տանենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի դիտարկմամբ` կառավարության համար Սյունիքի ճանապարհների հետ կապված ստեղծված իրավիճակն անկանխատեսելի չէր. այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորելու ուղղությամբ ու շարունակելու են աշխատել, սակայն ճանապարհի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ:

Վարչապետի խոսքով` ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող:

«Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ, նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- հավելեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: