Ձեզ մանդատ չեն տվել մեզ հավատալու-չհավատալու համար․ Վլադիմիր Վարդանյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սա ժողովրդի կողմից ձևավորված կառավարության ծրագիրն է, և այն ներկաացվել է ձեր դատին: Այս ծրագիրը կոչված է ապահովել ՀՀ և Արցախի համար անհրաժեշտ անվտանգային միջավայր»,- այս մասին ԱԺ-ում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորն անդրադարձավ խորհրդարանական կառավարման առանձնահատկություններին: «Դուք ասում եք՝ լավ բաներ եք գրել, բայց մենք ձեզ չենք հավատում: Ձեզ մանդատ չեն տվել մեզ հավատալու-չհավատալու համար: Դուք այստեղ եք, որպեսզի վերահսկողության գործառույթ իրականացնեք կառավարության ծրագրի իրականացման նկատմամբ»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ նշեց  Վարդանյանը՝ հավելելով, որ ակնկալում էր կառավարության ծրագրի վերաբերյալ բովանդակային քննարկում:

Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ նաև խաղաղության հարցին։ «Հարցը, որն աստեղ անընդհատ շահարկվում է, խաղաղության օրակարգն է։ Ժողովուրդ, մի հատ հարցի պատասխանեք՝ մենք շարունակո՞ւմ ենք մնալ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, թե՞ ոչ։ Եթե շարունակում ենք, ուրեմն պետք է արձանագրենք, որ այնտեղ նախատեսված է հետևյալ պայմանը, որ յուրաքանչյուր պետություն, որը հանդիսանում է խաղաղասեր, կարող է դառնալ ՄԱԿ անդամ։ Մենք, այո, խաղաղության օրակարգով ենք գնում առաջ և մյուս պետություններին էլ պետք է պարտադրենք, որ խաղաղության օրակարգով գնանք առաջ։ Ասվածը որևէ եղանակով չի նշանակում, որ մեր պետությունը չպետք է ունենա անհրաժեշտ ինքնիշխան միջոցներով պաշտապանելու իր ինքնիշխան իրավունքները, իր բնակչությունը, իր տարածքը։ Դա չի նշանակում, որ մենք չպետք է ունենանք հզոր բանակ, դա չի նշանակում, որ մենք չպետք է պաշտպանենք մեր սահմանները, չպետք է պաշտպանենք մեր ազգային շահերը։ Բայց խաղաղությունը և խաղաղության օրակարգը դեռևս չի նշանակում պարտվողականության օրակարգ»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: