Ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից ԱԺ-ում ստեղծված իրավիճակի համար․ Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից ԱԺ-ում նախորդ օրերին ստեղծված իրավիճակի համար»,- անդրադառնալով Աժ-ում նախորդ օրերին տեղի ունեցած միջադեպերին ու ծեծկռտուքին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և իր խմբակցության անունից ևս ներողություն խնդրեց կատարվածի համար:

«Այստեղ պատճառներն ի սկզբանե խորքային են՝ նախ՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է ու պարտվողական քայլերի շարունակականությունն է, նաև այս վերջին տարիների և նախընտրական ժամանակահատվածում ատելության, մուրճ ճոճելու, վախեցնելու քայլերը և ղեկավարության ոչ վայել արտահայտությունները, ԱԺ-ն յուրահատուկ ռազմական ռեժիմի վերածելն ու կողմնակալ մոտեցումները, նաև «գլուխ ջարդելու» և «արա»-ով խոսելով՝ բախում հրահրելը, տեսարանի վերածելը, անվտանգության աշխատակիցների շատ դանդաղ վարքագիծը, որն ամբողջական քրեաիրավական գնահատականի պետք է արժանանա»,- նշեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Նա նշեց, որ պատգամավորներից ոչ մեկն առանձնահատուկ դիրքի ու ավելորդ  գովասանքի կարիք չունի, և անկախ ամեն ինչից՝ մարդկային արժանապատվությունն է անձի ամենակարևոր սեփականությունը:  Պատգամավորը պահանջեց, որ կատարված գործընթացը, ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դառնա ԱԺ խորհրդի արտահերթ նիստում:

Մանրամասները՝ տեսանյութում: